Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիության տոքսիկոզ. tsnndatun.am

Հղիության տոքսիկոզ. tsnndatun.am

Վաղ տօքսիկոզի ամենատարածված ախտանիշը սրտխառնոցն է՝ քիչ արտահայտվածից մինչև խիստ արտահայտված: Հաջորդն՝ արթնանալուց անմիջապես հետո գլխապտույտը: Դրա համար անհրաժեշտ է մահճակալի կողքին դնել թխվածքաբլիթ, փոքրիկ հացիկներ և ուտել դրանք անկողնուց վեր կենալուց 15-20 րոպե առաջ: Այն կանցկացնի սրտխառնոցը, իսկ գլյուկոզայի ներմուծումը օրգանիզմ էներգիա և ուժ կհաղորդի:

Տոքսիկոզի նշանները կարող են զգացվել նաև օրվա ընթացքում՝ հոտերի նկատմամբ ռեակցիաներով: Եթե հոտերի նկատմամբ զգայունությունը խանգարում է անգամ մի փոքր սնունդ ընդունել, պետք է սեղանին մոտենալ միայն այն ժամանակ, երբ կերակուրներն այլևս տաք չեն և նրանց հոտը գրեթե չի զգացվում:

Չնայած տոքսիկոզի ժամանակ ածխաջրատներով հարուստ մթերքների նկատմամբ հակում է առաջանում, միևնույն է, պետք է  ավելի շատ օգտագործել սպիտակուցային սնունդ: Անհրաժեշտ է խուսափել ճարպոտ և տապակած կերակուրներից, որպեսզի ստամոքս-աղիքային համակարգը կարողանա նորմալ գործել: Մթերքը պետք է եփել կամ պատրաստել գոլորշու վրա:

Լավ մարսողության համար ցանկալի է սնվել փոքր քանակներով և ուտելուց անմիջապես հետո չպառկել:

Սրտխառնոցն անցկացնելու համար պետք է վերահսկել նաև հեղուկների ընդունումը: Պետք է շատ հեղուկ ընդունել, բայց ոչ միանգամից, այլ կումերով` ամբողջ օրվա ընթացքում: Գերադասելի են ջուրը, բուսական թեյերը,  նանայի և կոճապղպեղի թուրմը (այս թուրմը բնական օգնող միջոց է սրտխառնոցի դեմ), կոմպոտներ, ջրով նոսրացված հյութեր և այլն:

Որոշ կանայք իրենց մոտ միշտ պահում են խնձորի, ցիտրուսային մրգերի, չրերի կամ ընկույզի կտորներ, որպեսզի անցկացնեն հանկարծ ի հայտ եկող սրտխառնոցի նոպաները:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ